Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերիների հարազատները բացել են Շիրակի մարզի ճանապարհները

Գերիների հարազատները բացել են Շիրակի մարզի ճանապարհները
Հայաստան
17:46, 09 апрель 2021
Newarmenia.am-ին հասած տեղեկություններով գերեվարված շիրակցի զինծառայողների ծնողներն ու հարազատները բացել են Գյումրի-Երևան մայրուղին։

Հիշեցնենք, որ առավոտյան փակ էր մայրուղու Հոռոմի խաչմերուկի հատվածը, Ազատանի մուտքը, Գյումրի-Վանաձոր միջպետական, ինչպես նաև Աշոցքից Գյումրի մտնող ճանապարհները: Փակ էր նաև գնացքների ճանապարհը՝ Իսահակյան և Բայանդուր գյուղերի հատվածում:

Ավելի վաղ գերիներից մեկի հարազատը նշել էր, որ ճանապարհը կբացեն միայն իրենց հարազատների վերադարձի մասին ստույգ ու սպառիչ տեղեկություն ստանալուց հետո:

Իրավիճակը սրվեց երեկվանից, երբ «Էրեբունի» օդանավակայանում գերիների խմբին սպասող ծնողներին հայտնեցին, որ Բաքվից դատարկ ինքնաթիռ է ժամանել: