Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը. սահմանային իրավիճակը 08:00-ի դրությամբ

Ադրբեջանը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը. սահմանային իրավիճակը 08:00-ի դրությամբ
Հայաստան
08:30, 13 сентябрь 2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է սահմանային իրավիճակը 08:00-ի դրությամբ:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը տեղեկացրել է, որ սահմանին իրադրությունը էական փոփոխություններ չի կրել, Ադրբեջանը շարունակում է Վարդենիշի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, Ադրբեջանը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը: