Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեղծված բարդ իրավիճակում պետք է լինենք մաքսիմալ միասնական. ԱԺ նախագահ

«Ստեղծված իրավիճակում թե մեր ժողովուրդը, թե մեր քաղաքական ուժերը պետք է լինենք մաքսիմալ միասնական: Այս իրավիճակում մենք չենք կարող քաղաքական տարաձայնություններին տեղ տալ»,- այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ հերթական նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա կոչ արեց քաղաքացիներին խուճապի չմատնվել. «Մենք շատ բարդ իրավիճակում ենք գտնվում, և խնդրում եմ ձեզ որևէ ձևով թե ապատեղեկատվությանը, թե տարբեր տարածվող լուրերին տեղիք չտալ և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»: