Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը. Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը. Նիկոլ Փաշինյան
Հայաստան
13:14, 13 сентябрь 2022
«Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, պետք է բոլոր հնարավոր միջոցներով ձգտենք խաղաղության՝ փորձելով մոտեցնել պատկերացումները, և պետք է բոլոր հնարավոր միջոցներով բարեփոխենք մեր բանակը, զինված ուժերը ՀՀ անվտանգությունն ապահովելու համար: Եվ իհարկե մեր դաշնակցային հարաբերությունների և անվտանգային մեր հարաբերություններում մեխանիզմների, հարաբերությունների և պարտավորությունների կատարելագործումը չափազանց կարևոր է այս համատեքստում, որովհետև պետք է հստակ հասկանալ, թե մեր նկատմամբ ով ինչ պարտավորություն ունի, և ինչ պարտավորություն ունենք մենք ուրիշների նկատմամբ»,- այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: