Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ տեր կանգնել կյանքերի գնով ձեռք բերված մեր պետականությանը. Սասուն Միքայելյան

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ տեր կանգնել կյանքերի գնով ձեռք բերված մեր պետականությանը. Սասուն Միքայելյան
Հայաստան
17:26, 13 сентябрь 2022
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանական ԶՈւ ստորաբաջանումները հրետանային միջոցներով, ականանետեր եւ ԱԹՍ-ներ կիրառելով ինտենսիվ հրետակոծում են հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղությամբ տեղակայված դիրքերը:

Երկրապահ կամավորականների միությունում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1: Արդեն իսկ ձեւավորված ԵԿՄ գումարտակները շարժվել եւ շարունակում են շարժվել նշված վայրեր:

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին խուճապի չմատնվել, չտրվել սադրանքներին, մի կողմ թողնել քաղաքական ամբիցիաները, համախմբվել, մի բռունցք դառնալ, տեր կանգնել կյանքերի գնով ձեռք բերված մեր հողին, պետությանը, պետականությանը:

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին:

Զորավիգ մեր երկրին:

Աստված պահապան:

ԵԿՄ վարչության նախագահ Ս.Մ.Միքայելյան