Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իմ գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ում սկսված գործընթացը պիտի իր կոնկրետ լուծումներն ունենա. վարչապետ

Մեր դաշնակիցը ՌԴ-ն է և ՀԱՊԿ-ը։ Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի այն հարցին, թե ով է մեր դաշնակիցը, ինչու մենք չենք դուրս գալիս ՀԱՊԿ-ից և ինչու է մեր զինվորը միայնակ կռվում թշնամու դեմ ասաց ՀՀ բարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Խոսելով երեկ կայացած ՀԱՊԿ-ի առցանց նիստի մասին, վարչապետն ասաց․

«Երեկվա մեր նիստի ընթացքում մեր գործընկերների կողմից հնչել են հստակ գնահատականներ, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։ Եթե այդ ֆորմատում այդպիսի նախադասություններ հնչում են, այդ նախադասությունները չպիտի մնան անհետևանք։ Եվ հիմա գործարկվել է ընթացակարգ և մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ընթացակարգը իր տրամաբանական արդյունքին հասնի»։ 

Վարչապետը նաև նշեց, որ իրենք չեն դիտարկում ռազմական միջամտությունը որպես միակ հնարավոր սցենար, որովհետև կան քաղաքական, դիվանագիտական այլ գործիքներ և մեխանիզմներ։
    
Մանրամասները՝ տեսնայութում