Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սարալանջում այս գարնանը մոտ 600 ծառ կտնկվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների ու կամուրջի շինհրապարակ:

Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհի ընդհանուր երկարությունը 9.4 կմ է, միջին լայնությունը՝ 24 մ: Այն կունենա 3 ուղեանց, 3 անցում՝ երկրորդային ճանապարհների համար, ինչպես նաև մեկ տրանսպորտային հանգույց Նոր Սիլիկյան փողոցի հետ հատման վայրում:

Ճանապարհը լուսավորվելու է LED տիպի լուսադիոդային լամպերով: Ճանապարհահատվածի տակ գտնվող գրեթե բոլոր հաղորդուղիները տեղափոխված են:

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի ամբողջ երկարությունը 2.7 կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26 մ: Այն ներառում է նաև Հրազդան գետի վրա 252 մետրերկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջը:
Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա երկրորդ կեսին: