Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավտովթար Կապան-Գորիս ավտոճանապարհին․ կան տուժածներ

Ավտովթար Կապան-Գորիս ավտոճանապարհին․ կան տուժածներ
Հայաստան
19:48, 11 апрель 2021
Ապրիլի 11-ին, ժամը 13:40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդավանք գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Հ․ Փ․, ծնված 1969 թ․) և «VAZ-2121» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1957 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդները և ուղևորներ Հ․ Ա․-ն (ծնված 1988 թ.), Ն․ Ղ․-ն (ծնված 1988 թ.) և Հ․ Խ․-ն (ծնված 1986 թ.) ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Կապանի ԲԿ:Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Ա․ Խ․-ին (ծնված 1982 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը ևս հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ։

Բժիշկները տուժածներ Ն․ Ղ․-ի, Հ․ Խ․-ի և Հ․ Փ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ա․ Խ․-ի և Ա․ Գ․-ինը՝ ծանր, իսկ Հ․ Ա․-ինը՝ միջին ծանրության։