Քաղաքացիակենտրոն
լրատվություն

8 տոննա անձրևաջուր է լցվել տան նկուղ․ ԱԻՆ

8 տոննա անձրևաջուր է լցվել տան նկուղ․ ԱԻՆ
Հայաստան
20:36, 11 апрель 2021
Ապրիլի 11-ին, ժամը 10:37-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Բամբակաշատ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի նկուղ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հյատնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները տան նկուղից (մոտ 6 քմ) մոտոպոմպով հեռացրել են մոտ 8 տոննա անձրևաջուր»,- ասված է հայտարարության մեջ: