Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՏՄՊՊՀ-ն դեռ ուսումնասիրում է Զատիկին ձվի թանկացման և դեֆիցիտի պատճառները

ՏՄՊՊՀ-ն դեռ ուսումնասիրում է Զատիկին ձվի թանկացման և դեֆիցիտի պատճառները
Հայաստան
11:42, 12 апрель 2021
Կաթնամթերքի շուկայում գների էական բարձրացումներ չկան։ Այս շուկայում չարաշահում գնի տեսքով չի կարող լինել, որովհետև դաշտը մրցակցային է, արտադրողները շատ են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նա հավաստիացրեց, որ կաթնամթերքի շուկայում գործող տասնյակ արտադրող ընկերություններից որևէ մեկը չունի գերիշխող դիրք, և գները ձևավորվում են մրցակցության սկզբունքներով։ 

Ինչ վերաբերում է ձվի շուկային՝ ՏՄՊՊՀ նախագահը հիշատակեց, որ արդեն վարույթ է հարուցված, և վարույթի ընթացքում չի խոսի, որ չխանգարի վարույթի նորմալ ընթացքին․ «Հիմա մենք նաև հետ վերահսկողություն ենք իրականացնում տոնական վիճակը ձվի շուկայում, ուսումնասիրում ենք նաև այն հրապարակումներն՝ արդյոք տոներից հետո ձվի գնի անկում եղավ և արդյոք ձուն բավարարեց»։