Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ Մարտիրոսյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ Մարտիրոսյանը
Հայաստան
11:48, 12 апрель 2021
Մահացել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի առաջատար դերասան, բեմադրիչ, դրամատուրգ, ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ Մարտիրոսյանը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Տիկնիկային թատրոնը։

Դերենիկ Մարտիրոսյանը ծնվել է Էջմիածնում։ 1973 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը: 1958-1968 թվականներին եղել է Էջմիածնի ժողովրդական թատրոնի, Երևանի Հարաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, 1969 թվականից՝ Երևանի տիկնիկային թատրոնի դերասան-տիկնիկավար, ռեժիսոր։ Էջմիածնի ժողովրդական թատրոնում խաղացել է մի շարք ներկայացումներում՝ «Գնացք» (Միտյա), «Ռազմահեղափոխական խորհուրդ» (Ժիգան), «Ձորի նահապետ Գոճա» (Մաթիա), «Ես, իմ հարսնացուն և…» (Ժան), «Մեռնող ֆլորա» (Տատասկ, ՀԹԸ մրցանակ), «Երկու տիրոջ ծառան» (Սիլվիո), «Հազարան բլբուլ» (Խարի)։ 1964-1968 թվականներին ՀՀ ԳԱԱ Էջմիածնի տպարանում աշխատել է որպես գրաշար։

1997 թվականից դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: