Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին արդեն Հայաստանում է․ նրա գլխավորած պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին արդեն Հայաստանում է․ նրա գլխավորած պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում
Հայաստան
18:55, 17 сентябрь 2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին արդեն ժամանել է Հայաստան։ Նրա գլխավորած պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում ելույթը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.speaker.gov/newsroom հղմամբ։ Խոսնակ Փելոսին կանդրադառնա մեր երկու երկրների ամուր փոխգործակցությանը, որի հիմքում ընդհանուր արժեքներն են և մեր ժողովուրդների երկարամյա կապերը։

Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։