Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանը և Նենսի Փելոսին քննարկել են պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Սուրեն Պապիկյանը և Նենսի Փելոսին քննարկել են պաշտպանական ոլորտում երկու երկրների  համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
Հայաստան
00:32, 19 сентябрь 2022
ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն:

Սեպտեմբերի 18-ին ընդունել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը:

 Շնորհակալություն եմ հայտնել Նենսի Փելոսիին  իրավիճակին արագ արձագանքելու, տարածաշրջան այցելելու,  սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականներ հնչեցնելու համար:  
 
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ներկայացրել եմ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Նենսի Փելոսին իր խոսքում ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների  համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր»։