Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում AstraZeneca-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ

Հայաստանում AstraZeneca-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ
Հայաստան
13:10, 12 апрель 2021
 
Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց այն քաղաքականությունը, որով առաջնորդվում է նախարարությունը։
 
«Գիտեք, որ Աստրա Զենեկայի պատվաստանյութի օգտագործման ցուցումներում որոշակի փոփոխություններ են կատարվել և լրացուցիչ ապահովության և անվտանգության համար կիրառվել է տարիքային սահմանափակում։ Մենք ևս մանրակրկիտ ուսումնասիրել ենք մասնագիտական կառույցների կողմից տրված երզրակացությունները և որոշում կայացրել՝ Աստրա Զենեկայով պատվաստման համար ևս սահմանել տարիքային շեմ, որը կլինի միայն 55 տարեկանից բարրձ քաղաքացիների համար», - նշեց նախարարը։
 
Այսպիսով՝ առաջին ռիսկի խումբը կլինեն՝ 65 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիներ, բուժաշխատողները՝ 55-ից բարձր, խրոնիկ հիվանդները ևս 55-ից բարձր և սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչներ և աշխատակիցներ և 55-ից բարձր։
 
Սպուտնիկ Վ պատվաստանյութի համար սահմանվել է հետևյալ խմբերը․բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան անձիք, խրոնիկ հիվանդներ ևս մինչև 54 տարեկան անձիք, սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչներ և աշխատակիցներ՝ ևս մինչև 55 տարեկան անձիք։
 
«Այս ցուցումները միանշանակ կվերանայվեն ժամանակի ընթացքում, երբ մենք կունենանք Սպուտնիկ Վ-ի նոր խմբաքանակները, և միանշանակ 65-ից բարձր քաղաքացիները ևս կպատվաստվեն Սպուտնիկ Վ-ով»,- նշեց նախարարը։
 
Նրա խոսքով՝ նման բաժանաման նպատակը այն է, որ բուժաշատողների համար լինեն հստակ և հասկանալի չափորոշիչներ և չունենան տարընկալումներ, թե ում համար որ պատվաստանյութը պետք է օգտագործել։ Մյուս նպատակը առաջնահերթոյթյունն է՝ հնարավորինս շատ մարդ պատվաստելու, ինչպես նաև հիվանդությունից զերծ մնալու հնարավորություն տալն է, իսկ հիվանդանալու դեպքում՝ այն թեթև ընթացքով տանելը։