Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջադեպ News.am-ի նկարահանող խմբի և անհետ կորածների հարազատների միջև

Միջադեպ News.am-ի նկարահանող խմբի և անհետ կորածների հարազատների միջև
Հայաստան
15:28, 12 апрель 2021
Անհետ կորած զինծառայողների հարազատներն ու ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի առաջ: Լուսաբանող լրագրողներն իրենց աշխատանքն իրականացնելիս մոտեցան հարազատներին, սակայն ծնողները վիճեցին  News.am-ի նկարահանող խմբի հետ և թույլ չտվեցին շարունակել աշխատանքը: Ծնողները կոտրեցին տեսախցիկի շտատիվը՝ պատճառաբանելով, որ  News.am-ը իրենց խոսքը նախորդ անգամ խեղաթյուրել է,  սխալ ու կիսատ է մատուցել իրենց ասածները: