Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է ՀԱԿ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանը

Մահացել է ՀԱԿ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանը
Հայաստան
16:01, 12 апрель 2021
Երեկ սրտի կաթվածից մահացել է ՀԱԿ վարչության անդամ, Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանը։

Գրիգոր Ոսկերչյանը ծնվել էր 1956թ. հոկտեմբերի 1-ին Քամըշլիում (Սիրիա): 

Գրիգոր Ոսկերչյանը եղել է ՀՀՇ անդամ, մասնակցել 1988-ի Շարժմանը, 2008 թվականին նա եղել է Աբովյան քաղաքում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը: 

Մարտի 1-ի իրադարձություններից հետ, նրան զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք էր առաջադրվել, ինչից հետո նա ապօրինի կալանավորվել էր և դատապարտվել երկու տարվա ազատազրկման, սակայն համաներումով ազատ էր արձակվել։

Դրանից հետո Գրիգոր Ոսկերչյանը  դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը  2018 թվականի հոկտեմբերի 18-ին հրապարակել է «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի»  վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5–րդ հոդվածի 3-րդ կետի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատաքննության կամ մինչեւ դատաքննությունն ազատ արձակվելու իրավունքի խախտում: