Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը կանցկացվի Երևանում

Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը կանցկացվի Երևանում
Հայաստան
18:42, 20 сентябрь 2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օրերս Աշգաբադում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։
 
Նիստի սկզբում քննարկվել է միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստի որոշումների իրականացման ընթացքը։

Կողմերը հայտնել են իրենց գոհունակությունն ութերորդ նիստի որոշումների կատարման վերաբերյալ և ընդգծել հետագա համագործակցության պահպանման անհրաժեշտությունը։
 
Քննարկվել է առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, տուրիզմի և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։

Հայաստանի Հանրապետության և Թուրքմենաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի տասներորդ նիստը կանցկացվի Երևանում՝ 2024 թվականին։