Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերեվարված հայ զինծառայողները պատանդ են ռուս-թուրքական տանդեմի ձեռքին․ Արման Բաբաջանյան

Հայաստանն անհապաղ պետք է հայտարարի, որ դադարեցնում է բոլոր տեսակի քաղաքական բանակցությունները, քննարկումները՝ մինչև ամենավերջին գերեվարված հայրենակցի վերադարձը հայրենիք։

Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, իր ելույթում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Անցյալ շաբաթ հայ գերիների հետ տեղի ունեցած սկանդալային պատմությունը թերևս ալևս կասկած չի թողնում, որ գերեվարված հայ զինծառայողներն իրականում պատանդներ են ռուս-թուրքական տանդեմի ձեռքին։ Մոսկվան չի կարողանում կատարել 2009 թվականի, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնագիր-հայտարարությամբ ձեռք բերված իր միջնորդի խաղաղապահ դերը։ Այդ հայտարարությամբ Ռուսաստանը պետք է երաշխավորեր գերեվարված մեր հայրենակիցների վերադարձը հայրենիք։

Մոսկվան, ոչ թե՝ Պեկինը, Վաշինգտոնը, Փարիզը և Լոնդոնը, պետք է իրականացանի այդ հանձնառությունը։ Եվ մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ Հայաստանը, որը հայտնվել է ռուս-թուրքական աքցանի մեջ, անընդունակ է միայնակ լուծել այս հայցը։ Մինչդեռ Հայաստանն ու Արցախը քննարկում են բացառապես սոցիալ-տնտեսական հարցեր՝ անվտանգության ամբողջ համալիր հարցերը վերապահելով Ռուսաստանին, որն անընդունակ է ապահովել մեր հայրենիքի արցախյան հատվածի և Հայաստանի անվտանգությունը»,-ասաց պատգամավորը։