Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քամուց փլուզվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթած շենքի պատը․ կա 3 տուժած և 2 վնասված մեքենա․ ԱԻՆ

Այսօր քամու հետևանքով փլուզվել է մոտ 1 ամիս առաջ պայթած «Սուրմալու» առևտրի կենտրոնի հետին պատը, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, կա 3 տուժած։

«Տուժածներից 2-ը տեղում բուժօգնություն են ստացել, 1-ը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վանսվել է 2 մեքենա, աշխատանքեր ենք իրականացվում»․ այս մասին Civic.am-ին հայտնեցին ԱԻՆ լրատվականից։

Մեր հարցին, թե արդյոք ԱԻՆ-ը չէր կանխատեսել, որ այդ պատը փլվելու է, ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց, որ իրենք սահմանազատում էին իրասկանացվել, և գրություններ ուղարկել քաղաքապետարան և այն կառույցներ, որ անվտանգության գոտին ընդլայնելու անհրաժեշտություն կա, սակայն պատասխան չեն ստացել։

Ըստ ԱԻն հաղորդագրության՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։  Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։