Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձաժողովի ներկայացուցիչներ այցելել են ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուս

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձաժողովի ներկայացուցիչներ այցելել են ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուս
Հայաստան
20:53, 21 сентябрь 2022
Սույն թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի անդամ` ՀՀ ԱԺ պտգամավոր Գուրգեն Մելքոնյանի և հանձաժողովի անձնակազմի հետ այցելել է ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուս:

Այցի ընթացքում կորպուսի հրամանատարի հետ քննարկվել են պաշտպանական և աշխարհազորին վերաբերող հարցեր:

Այնուհետ հանդիպել են կորպուսի բրիգադի հրամանատարին և քննարկել ռմբակոծված զորամասը վերականգնելու վերաբերյալ խնդիրները, ինչպես նաև սպառազինությանն ու ապահովմանը վերաբերող մի շարք այլ խնդիրներ:

Այցելել են նաև առաջնագծի հենակետեր, պաշտպանություն իրականացնող անձնակազմի հետ քննարկել են դիրքերում անձնակազմի ծառայությանը վերաբերող հարցեր, զինվորների և սպաների հետ միասին նշել են անկախության տոնը, ամփոփել են կատարված աշխատանքը:

Օրվա վերջում կորպուսի հրամանատար Գրիգորյանի և կորպուսի հրամկազմի հետ միասին քննարկվել են մարտական ծառայությանը վերաբերող ծրագրային հարցեր: