Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ֆեյսբուքում» նկուղ-ապաստարանի վարձակալության կեղծ հայտարարություն է տարածվել

«Ֆեյսբուքում» նկուղ-ապաստարանի վարձակալության կեղծ հայտարարություն է տարածվել
Հայաստան
15:44, 22 сентябрь 2022
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայկական տիրույթում որոշ օգտատերեր տարածում են մի հայտարարություն, որով իբրև թե վարձակալության է տրվում նկուղ ապաստարան։ Ինչպես երևում է գրառումներին կից սքրինշոթում, հայտարարությունը իբր վերցված է անշարժ և շարժական գույքի վաճառքի և վարձակալության հայտարարությունների համար նախատեսված list.am կայքից։

Սակայն իրականությունն այլ է․ այն լուսանկարով, որով որ տարածում են այդ կեղծ հայտարարությունը, list.am կայքում իրականում այլ հայտարարություն է տեղադրված (սեղմե՛ք ակտիվ հղումի վրա), և լուսանկարում պատկերվածը ոչ թե նկուղ-ապաստարան է, այլ սառնարային տարածքներ, որոնք և տրվում են վարձակալության՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Ավելին, List.am կայքի տվյալներով՝ այդ հայտարարությունը տեղադրվել է 3 տարի առաջ՝ 2019 թվականի սեպտեմբերի 20-ին, իսկ վերջին անգամ թարմացվել է 2022 թվականի օգոստոսի 6-ին։

Այսպիսով, «Ֆեյսբուքում» տարածվող այն սքրինշոթը և գրառումները, ըստ որոնց՝ վարձակալության է տրվում նկուղ-ապաստարան, չի համապատասխանում իրականությանը։

hetq.am