Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից հրետակոծված Գեղարքունիքի մարզի գյուղեր

ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից հրետակոծված Գեղարքունիքի մարզի գյուղեր
Հայաստան
16:37, 22 сентябрь 2022
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզի հայկական գյուղեր, որոնք վերջերս տեղի ունեցած ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի կողմից ենթարկվել են հրետակոծության։ 

Պատվիրակների խումբը՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի համակարգող Լիլա Փիթրս Յահյայի գլխավորությամբ, եղել է Գավառում, Շատվանում, Նորաբակում, Կութում, Սոթքում։

Ինչպես նշվում է ՄԱԿ-ի գրասենյակի թվիթերյան գրառման մեջ, թիմին խորապես հուզել է մարդկանց տոկունությունն ու խաղաղության և անվտանգության մեջ ապրելու իրենց իրավունքը պաշտպանելու կոչը: