Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առուշ Առուշանյանը՝ Սյունիքում ՌԴ կազմի մեջ մտնելու կոչով թռուցիկներ պատրաստելու մասին

Առուշ Առուշանյանը՝ Սյունիքում ՌԴ կազմի մեջ մտնելու կոչով թռուցիկներ պատրաստելու մասին
Հայաստան
14:47, 23 сентябрь 2022
Մենք տեղեկություն ենք ստացել, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը իր մերձավոր շրջապատի հետ միասին թռուցիկներ են պատրաստում՝ Ռուսաստանի կազմ մտնելու կոչով, որպեսզի հետո դրանք բաժանեն բնակչության շրջանում։ Մեզ հասել են նաև լուրեր, որ դա կատարվում է համախոհ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցուցումով, ում ղեկավարած դաշինքի առաջատար թեկնածուներից էր Առուշանյանը, մշտապես համագործակցել է և եղել է սերտ կապերի մեջ։ 
 
Ճշտելու համար այս լուրերը՝ մենք կապ հաստատեցինք Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ, որը մեզ հետ զրույցում կտրուկ մերժեց դրանք՝ ասելով․ «Չի եղել ու չի լինի այդպիսի բան, որ մենք էդ բովանդակությամբ թռուցիկներ պատրաստենք։ Մենք պետության մի մասնիկն ենք, ո՞նց կարանք էդպիսի բան ասել։ Պետություն ենք, այս վիճակում ով ինչ ուզի՝չի կարող անել»։