Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դոգի դերը ստանձնած ԱԺԲ-ն և ռուսալեզու որոշ տելեգրամյան ալիքներ մեդիատեռորով են զբաղված և խուճապ են տարածում

Դոգի դերը ստանձնած ԱԺԲ-ն և ռուսալեզու որոշ տելեգրամյան ալիքներ մեդիատեռորով են զբաղված և խուճապ են տարածում
Հայաստան
22:00, 23 сентябрь 2022
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, տելեգրամյան որոշ ռուսալեզու ալիքներում շրջանառվում է Մեծ Բրիտանիայի թագավորության՝ սեպտեմբերի 14-ի հայտարարությունը, որը նույնիսկ չի թարմացվել։

Նշենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություն սկսելուց հետո մի շարք երկների արտգործնախարարություններ հանդես եկան իրենց քաղաքացիներին զգուշացնող հայտարարություններով։ Մ
ասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին արգելեց այցելել այն բնակավայրեր, որոնք սահմանակից են Ադրբեջանին։

Նմանատիպ հայտարարություն տարածել էին նաև ՀՀ-ում ԱՄՆ-ի ևՖրանսիայի դեսպանությունները։ Սակայն այսօր այդ հայտարարությունները ներկայացվում են իբրև նոր հրապարակումներ։

Հայաստանում ռուսական ազդեցության գոտում գտնվող ուժերը՝ Ազգային ժողովրդական բևեռի գլխավորությամբ, խուճապ են տարածում մարդկանց շրջանում։ Դա հատկապես նկատելի է ԱԺԲ անդամ Հայկ Մարտիրոսյանի Ֆեյսբուքյան գրառումներում, որոնցից մեկում ամերիկաբնակ Մարտիրոսյանը նշել, թե տարհանվում են Նոյեմբերյանի գյուղերը, իսկ մեկ այլ գրառմամբ էլ փորձում է հավատացնել, իբր վարչապետը հանձնում է Սյունիքն ու Վայոց ձորի մի մասը։

Նշենք, որ ԱԺԲ-ի կողմից միտումնավոր խուճապ առաջացնող ակցիան այսքանով չի սահմանափակվում. նրանք վարչական շրջաններում շրջում են ու բարձրախոսներով հավաքի կոչ անում՝ հուսալով, որ այսպիսով գոնե մարդկանց որոշակի քանակ կապահովեն իրենց հավաքին։