Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԶՈՒ-ն դիմել է սադրանքի, սակայն հետ է շպրտվել ելման դիրքեր․ իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն դիմել է սադրանքի, սակայն  հետ է շպրտվել ելման դիրքեր․ իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ
Հայաստան
10:47, 24 сентябрь 2022
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:

Հայկական կողմում կորուստներ չկան:

Գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։

Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00 դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրությունում։