Բերդ համայնքում «Զորավոր համայնք» դաշինքի շարքերում խուճապ է. սպասում են ոստիկանության և ԱԱԾ-ի նոր ձերբակալություններին

Հայաստան
Այսօր հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Բերդ համայնքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ու Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավարը։ Նրանք կասկածվում են Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենին իրենց ցուցակ մտնել պարտադրելու համար։
Այս հանգամանքը, մեր տեղեկություններով, դաշինքում լուրջ խուճապ է առաջացրել, որովհետև եթե պարզվել է այս տնօրենի դեպքը ինչու՞ չպիտի պարզվեն որոշ այլ դրվագներ ևս։ Դաշինքի որոշ անդամներ այս պահին փորձում են ուժայինների հետ համագործակցության եզրեր գտնել, որպեսզի գոնե իրենք անձամբ չդառնան հերթական ձերբակալվողը։ Դե իսկ ընտրական «շարժի» մեջ ոչ մեկ այսօր այլևս չի ուզում ներգրավվել, որովհետև չգիտի, թե ինչ կլինի վաղը և ինչեր կելնեն ջրի երես։ Այս պահին միակ մտահոգությունը դաշինքում չձերբակալվելն է։
Ջոնիկ Պետրոսյան