Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանուն արդար համայնքի ու վաղվա համար ընտրություն կատարեցի․ Չարենցավանում ՔՊ համայնքապետի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր ՀՀ 18 համայնքներում տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ։ Չարենցավան խոշորացված համայնքում այսօր նույնպես ընտրություններ են, որին մասնակցում են երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ապրելու երկիր» ը և «Միասնական համայնք» դաշինքը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արթուր Գալստյանն այսօր քվեարկեց 27/02 տեղամասում։ Նա ընտրության էր եկել ընտանիքի անդմաների հետ։ 
Civic.am-ի հետ զրույցում Արթուր Գալստյանն ասաց․

«Հանուն արդար համայնքի ընտրություն կատարեցի, վաղվա համար ընտրություն կատարեցի։ Շնորհակալությունս եմ ուզում հայտնել Չարենցավան համայնքի բնակչությանը։ Մասնակցությունն այս ընտրություններում ավելի ակտիվ է և բնակիչներն իրենց խոսքն ասելու են ազատ, արդար ընտրություններում»,- ասաց Արթուր Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։