Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաջարանում ժամը 14.00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 3059 քաղաքացի

Քաջարանում ժամը 14.00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 3059 քաղաքացի
Հայաստան
14:48, 25 сентябрь 2022
Սյունիքի մարզի Քաջարան համայնքում ժամը 14.00-ի դրությամբ քվեարկության իրավունք ունեցող 6112 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 3059-ը:

Քաջարան համայնքում երեք ուժ է պայքարում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որի թեկնածուն Արմեն Առաքելյանն է, «Դեպի միասնություն» դաշինքի, որի թեկնածուն գործող համայնքապետ Մանվել Փարամազյանն է և «Հանրապետություն» կուսակցության, որի թեկնածուն Վարդան Գևորգյանն է: