Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ վստահված անձի փոխարեն՝ երկու հոգի են եղել ընտրատեղամասում, մյուսում էլ մեկ դիտորդի փոխարեն՝ երկու դիտորդ. Տավուշ ու Բերդ համայնքների տարածքային ընտրատեղամաս

Մեկ վստահված անձի փոխարեն՝ երկու հոգի են եղել ընտրատեղամասում, մյուսում էլ մեկ դիտորդի փոխարեն՝ երկու դիտորդ. Տավուշ ու Բերդ համայնքների տարածքային ընտրատեղամաս
Հայաստան
15:32, 25 сентябрь 2022
Տավուշ և Բերդ համայնքներում ժամը 14-ի դրությամբ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է Բերդում՝ 27,34 տոկոսը՝ 18.382 ընտրողից, Տավուշում՝ 28,4 տոկոսը կամ 5.320 մարդ՝ 22.485 ընտրողից։ Երկու համայնքներում մասնակցության ակտիվությունը գրեթե հավասար չափով նորմալ է։ Այս մասին Civic.am-ին հայտնեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը։ 

Նրա հաղորդմամբ՝ մինչև այս պահը էական, լուրջ խախտումներ չեն գրանցվել։ «Տեղամասերից մեկում եղել է մի դեպք, որ մեկ վստահված անձի փոխարեն երկու հոգի են գտնվել ընտրատեղամասում, մի տեղամասում էլ մեկ դիտորդի փոխարեն՝ երկու դիտորդ»,- նշեց նա