Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 4 անդամ էլ հրաժարական տվեց

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 4 անդամ էլ հրաժարական տվեց
Հայաստան
18:03, 13 апрель 2021
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ևս 4 անդամներ հրաժարականի դիմում են գրել: Նշենք, որ արդեն 15 հոգի հրաժարականի դիմում է ներկայացրել:

Բոլորը դարձյալ Կառավարության և ԿԳՄՍ կողմից ներկայացված անձինք են՝  

1. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյան,  

2. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան,

  3. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան,

  4. Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Վազգեն Յակուբյան:

  Այս մասին հայտնել է Երիտասարդները հանուն զարգացման հիմնադրամի ղեկավար Խաչիկ Աբաջյանը։   «Իշխանական կողմից ներկայացված միայն մեկ անդամ մնաց հոգաբարձուների խորհրդում՝ Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյան:   Եթե ևս մեկ հոգի դիմում գրի, ապա ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի: Լիահույս եմ, որ այդ մեկը չի լինի համալսարանականներից»,- գրել է Աբաջյանը։