Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոցփաթեթի շահառուների բժշկական օգնությունն ու սպասարկումը ապահովագրական ընկերությունների կողմից կազմակերպվում է դեռևս 2017 թվականից. Արսեն Թորոսյան

Սոցփաթեթի շահառուների բժշկական օգնությունն ու սպասարկումը ապահովագրական ընկերությունների կողմից կազմակերպվում է դեռևս 2017 թվականից. Արսեն Թորոսյան
Հայաստան
18:30, 13 апрель 2021
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում, տեղադրելով նախարարության պարզաբանումը, կից գրում է.

«Ցավում եմ, որ լրատվության որակը մեր երկրում չի բարձրանում ցանկալի մակարդակի, չնայած դրա համար առկա են հնարավոր բոլոր պայմանները։[…]

Լրատվամիջոցը կամ միտումնավոր աղավաղում է փաստերը, կամ չի տիրապետում տեղեկատվությանը, որ սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնությունն ու սպասարկումը ապահովագրական ընկերությունների կողմից կազմակերպվում է դեռևս 2017 թվականից, երբ Արսեն Թորոսյանը դեռևս առողջապահության նախարար չէր:[…]»: