Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, ընդունելի է համարել գեներալ»․ Փաշինյանը՝ «Լելե թեփեն» հետ բերելու մասին

«Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, ընդունելի է համարել գեներալ»․ Փաշինյանը՝ «Լելե թեփեն» հետ բերելու մասին
Հայաստան
13:52, 14 апрель 2021
ԱԺ նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մեղադրանքներին, թե ինքը հրամայել է հարավային ուղղությամբ հետ բերել «Լելե թեփե» բարձունքը, ինչի հետեւանքով հայկական կողմը յոթ հարյուր զոհ է ունեցել։ Փաշինյանը դա «կատարյալ անհեթեթություն» որակեց։

«Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, ընդունելի է համարել գեներալ, կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ, որոշումը կայացրել է գեներալ՝ ընդ որում, այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին նման որոշում կայացնելու հնարավորություն ունեցել են։ Այդ քննարկման խոսակցությունների մի հատվածին ես ներկա եմ եղել»,-հայտնեց նա։ Փաշինյանը նշեց․ «Ես մոդերացիա եմ արել խոսակցությունը եւ սեփական կարծիք չեմ հայտնել, այլ ներկաներից եմ կարծիք եմ հարցրել։ Հարցրել եմ ամենաբարձրաստիճանին, նա էլ ասել է, որ լավ միտք է։ Հետո տվել է հանձնարարական, ասել է, որ պետք է գնահատի իրադրությունը, գնահատել է եւ զեկուցել, որ այո, դա պետք է եւ կարելի է անել»,գրում է aravot.am-ը։