Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2018թ․-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ ասել է՝ «Հողերը արդեն պետք է տաս»․ Նիկոլ Փաշինյան

2018թ․-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ ասել է՝ «Հողերը արդեն պետք է տաս»․ Նիկոլ Փաշինյան
Հայաստան
13:59, 14 апрель 2021
ՀՀ առաջին նախագահն ունի ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ իր պատկերացումը, որը մեզ հայտի է 1997թ․ «Պատերազմ, թե խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածով, բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ 1996թ․ նախագահական ընտրություններին առաջին նախագահը մասնակցել է «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» տերմինաբանությամբ, և այդ նախընտրական շրջանում ոչ մի խոսք չի եղել խաղաղության եւ լրջանալու պահի մասին։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2018թ․ ամռանը  իր եւ Լևոն Տեր-Պետրոսյանի միջեւ հանդիպում է տեղի ունեցել։ Դեռևս 2016թ․ հուլիսին Խորենացի փողոցում  հայտարարել եմ, որ առաջին նախագահը  առնվազն մինչեւ 2016թ․ Սերժ Սարգսյանին ուղեկցել է բանակցային գործընթացում, և դա կարող եք տեսնել նաև՝ դիտելով 2017թ․ խորհրդարանական ընտրությունների ընթացքոմ առաջին նախագահի տված հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը»։