Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այնուամենայնիվ թուրքերը մեր թշնամիներն են, թե՞ ոչ. Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Այնուամենայնիվ թուրքերը մեր թշնամիներն են, թե՞ ոչ. Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Հայաստան
14:05, 14 апрель 2021
Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր՝ ապրիլի 14-ին, վարչապետի հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց. «Այնուամենայնիվ թուրքերը մեր թշնամիներն են, թե՞ ոչ»:

«Ես անկեղծ ասած այս բանավեճը չեմ հասկանում: Այդ մե՞նք ենք, որ պետք է պատասխանենք այդ հարցին՝ պատմությունը, վերջին պատերազմը, վերջին իրադարձությունները…դա քննարկման թեմա էլ չէ: Այո՛, թուրքերը, այո՛, ադրբեջանցիները մեր թշնամիներն են, իրենք էլ մեզ են թշնամի համարում, հարցն ուրիշ տեղում է՝ լավ, այս թշնամությունը ի՞նչ ենք անելու»,-պատասխանեց վարչապետը:

Նրա խոսքով՝ ինքը մարզերում ներկայացնում է բանաձև, ըստ որի՝ որքան մենք ենք համարում թշնամի, այնքան մեզ են համարում թշնամի, ինչքան իրենք ավելի շատ են մեզ համարում թշնամի, այնքան ավելի շատ ենք մենք համարում թշնամի:

«Հարցն այն է, թե ինչ պետք է անենք մենք այս իրավիճակում, ինչքա՞ն ենք էսկալացնելու այդ թշնամությունը, մենք ի՞նչ գործելակերպ ենք որդեգրելու: Իրենք և մենք խնդիր ենք դնում, որ իրենք մեզ ոչնչացնեն, մենք իրե՞նց, սա՞ է խնդիրը: Ես կարծում եմ, որ այսպիսի խնդիր չպետք է ձևակերպենք, բայց իրենք էլ չպետք է ձևակերպեն նման խնդիր: Պատմականորեն մենք թշնամի ենք, հարցն այն է, թե ի՞նչ ենք անում հետո, ինչպե՞ս ենք կառավարում այդ թշնամությունը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց՝ երկրներ կան, որ թշնամի են, բայց իրար հետ տասնյակ միլիարդ դոլարների առևտրաշրջանառություն ունեն:

«Մարդիկ թշնամի են, բայց առևտուր են անում, զբոսաշրջիկներ են գալիս-գնում, դիվանագիտական հարաբերություններ ունեն և այլն: Նշանակում է փողոցում, երբ թշնամուն հանդիպում ես, թուր ու թվանքը հանում եք իրար սպանո՞ւմ, կամ 3-րդ երկրում հանդիպելիս իրար տալիս սպանո՞ւմ եք, ոչ իհարկե»,- նշեց Փաշինյանը: