Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շատ ուրախ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերականգնում են համատեղ աշխատանքը․ Նիկոլ Փաշինյան


Բանակցային գործընթացում ամենամեծ պրոբլեմը եղել է այն, որ գործընթացի ընթացքում ձեւավորվել է կողմ, որը ժամանակի ընթացքում ձեռք է բերել ոչ ասելու լեգիտիմ իրավունք եւ եղել է կողմ, որը չի ունեցել ոչ ասելու լեգիտիմ իրավունք։ Այս մասին Ազգային ժողվում ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պատկերացնում եք՝ ինչի՞ մեջ է իրավիճակը։ Իրավիճակը նրա մեջ է, որ խնդիր է դրվում, օրինակ՝ Քարվաճառի շրջանը հանձնել Ադրբեջանին եւ քննակում է տեղի ունենում եւ պարզվում է, որ հայկական կողմը չունի ոչ  ասելու լեգիտիմ իրավունք, ասում են՝ Անվտանգության խորհրդի բանաձեւ կա եւ այլն։ Երբ խոսք է գնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, պարզվում է՝ Ադրբեջանը ունի ոչ ասելու իրավունք, իսկ դա ինչի՞ պատճառով է այդպես, որովհետեւ ժամանակի ընթացքում ձեւավորված կշիռների տարբերություն կա», - հայտարարեց վարչապետը։

Ինչը վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, վարչապետը ընդգծեց՝  երեկ երեկոյան համանախագահողները հանդես են եկել հայտարարությամբ՝ դա շատ օգտակար հայտարարություն է եւ շատ ուրախ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերականգնում են համատեղ աշխատանքը։

«Այնտեղ հատուկ նշված էր գերիների եւ պահվող անձանց վերադարձնելու անհրաժեշտությունը եւ բանակցային գործընթացը հայտնի սկբունքների շրջանակներում շարունակելու անհրաժեշտությունը եւ այդ սկզբունքներից մեկը՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցի լուծումն է։ Շատ կարեւոր եմ համարում այն, որ համանախագահները խոսել են տարածաշրջանային այցեր կատարելու ցանկության եւ պատրաստակամության մասին՝ հիմնվելով նախկին պրակտիկայի վրա», - ասաց Նիկոլ Փաշինյանը։