Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անկախ դատական համակարգ պետք է ունենանք, որ ներդրողը վստահ լինի՝ կա մի օղակ, որտեղ իր իրավունքները կպաշտպանվեն․ Նիկոլ Փաշինյան

Անկախ դատական համակարգ պետք է ունենանք, որ ներդրողը վստահ լինի՝ կա մի օղակ, որտեղ իր  իրավունքները  կպաշտպանվեն․ Նիկոլ Փաշինյան
Հայաստան
14:39, 14 апрель 2021
 
Մենք ունենք իրավիճակներ, երբ պետական գնումներով այլ պետությունից ներկրված ապրանք ենք ձեռքբերում․ արդյո՞ք պետությունը պատրաստ է պետական գնումների մակարդակում այդ նույն ապրանքը մեր քաղաքացիներից  ձեռք բերել նույն պայմաններով։ ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարց ուղղեց «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, ասաց․ «Մենք վերջերս Կառավարության որոշում ընդունեցինք, որով պետական գնումների համատեքստում հավասար պայմանների առկայության դեպքում նախապատվություն ենք տալիս այն ընկերություններին, որոնք մատակարարում են տեղական արտադրության ապրանքներ: Եթե պարզվի, որ Հայաստանը ունի երկաթուղի, երկաթուղին բացվի, և Հայաստանում, օրինակ, կարելի է ստեղծել պղնձաձուլարան, որի գինը շարունակական աճում է եւ դրա համար կան կոնկրետ պատճառներ. աշխարհը ներքին այրման շարժիչներից անցում է կատարել դեպի էլեկտրոմոբիլների, որի շարժիչի կարևորագույն կոմպոնենտը պղնձալարն է»:

Փաշինյանի խոսքով՝ հիմա եթե պարզվի, որ կա հնարավորություն Հայաստանում ունենալ պղնձաձուլարան՝ մենք սրանով, ըստ էության, սկսում ենք մի նոր խորհրդային Հայաստանի տնտեսական ցիկլին համարժեք ներդրում, որովհետև, եթե մենք ոչ թե հանքաքար ենք արտահանում, այլ ձուլում ենք պղինձ։

Ըստ վարչապետի՝ դա միանգամից կփոխի ներդրումային միջավայրը Հայաստանի Հանրապետությունում: «Սա իր հերթին նշանակում է, որ մենք էներգետիկ պահանջարկի էական ավելացում ենք ունենում: Սա նշանակում է, որ էներգետիկ պահանջարկ էական ավելացման պարագայում մենք կարող ենք տնտեսական առումով լրջորեն քննարկել նոր ատոմակայանի կառուցումը: Սա իր հերթին ի՞նչ է նշանակում»: 

Սակայն Փաշինյանի խոսքով՝ հիմա, ցավոք սրտի, մի փոքր այլ իրավիճակ է, և մեր պատկերացումները հենց տնտեսական այսպիսի կառուցվածքի մեջ, որը իր հերթին ներդրումային միջավայրի համար, և մենք անկախ դատական համակարգ պետք է ունենանք, որպեսզի ներդրողը վստահ լինի, որ կա մի օղակ, որտեղ իր ոտնահարված իրավունքները միանշանակ կպաշտպանվեն։