Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչքան սուր է վիճակը, այնքան սուր է խաղաղության անհրաժեշտությունը. չի կարելի խոսել այն երևույթի հոգեվարքի մասին, որը դեռ չի ծնվել. Նիկոլ Փաշինյան

Ինչքան սուր է վիճակը, այնքան սուր է խաղաղության անհրաժեշտությունը. չի կարելի խոսել այն երևույթի հոգեվարքի մասին, որը դեռ չի ծնվել. Նիկոլ Փաշինյան
Հայաստան
21:03, 30 сентябрь 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ-ում իր ելույթի վերաբերյալ ընդդիմության գնահատականներին, թե՝ «խաղաղության գործընթացը հոգեվարքի մեջ է», նշեց. «Ընդհանրապես ինչքան սուր է վիճակը, այնքան սուր է խաղաղության անհրաժեշտությունը: Իսկ այն երևույթի հոգեվարքի մասին, որը դեռ չի ծնվել, չի կարելի խոսել»:

Նրա խոսքով՝ մեր նպատակն է, որ Հայաստանի շուրջ և տարածաշրջանում բացվի խաղաղության դարաշրջան. «Դա մի առաքելություն է, որը մենք պետք է իրականացնենք: Այդ օրակարգին նվիրվածությունը երբեք չի սասանվել, այլ բան, որ մենք հասկանում ենք, որ դա միայն մեզնից չի կախված»: