Իրականում որևէ մեկը չի կարող փակել Մարտի 1-ի էջը․ Սեդա Սաֆարյան
Հայաստան
Մարտի 1-ի գործը մեր տառապանքն էր, որը այսպես հեշտությամբ տապալեց դատական համակարգը։
Այդ մասին այսօր ԲԴԽ-ի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։
Նա նշեց, որ կարծում էր, թե ԲԴԽ-ն բարեխոս կլինի իրենց և դատարանների միջև, բայց ԲԴԽ-ն իր կոչերով ավելի շատ գոտեպնդեց, որպեսզի անարդարություններ տեղի ունենան։
«Եվ այդ անարդարությունները տեղի ունեցան դեռևս 2019 թվականին, երբ առաջին ատյանի դատարանը մի քանի օրվա մեջ որոշեց, որ այդ հոդվածում կա անորոշություն և կարելի է ասել փորձաքննության ենթարկեց Ռոբերտ Քոչարյանին և Սահմանադրական դատարանին, ով ինչպես է հասկանում Սահմանադրությունը։ Դա իսկապես փորձաքննություն էր, որը ոչնչացրեց ՀՀ-ի Սահմանադրական կարգի ընկալումը և Հայաստանի ժողովուրդը շատ ավելի ընկալունակ է, քան դատավորները, որոնք փորձեցին դրա մեկնաաբանությունները խուճուճ ձևակերպումներով տալ։ Ես գտնում եմ, որ իրավունքը և դատական համակարգը մեր մոտ գտնվում է այն վիճակում ինչ վիճակում Հայաստանի Զինված ուժերը՝ պատերազմի դաշտում»,-ասաց Սեդա Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ այս համադրման պայմաններում և այս փոխադարձ կապերի պայմաններում ինքը միշտ ասել է, որ մարտի 1-ի խումբը Արցախում չէր կարող հաղթել, որովհետև դա այն խումբն է, որը սեփական ժողովրդին ՀՀ-ի մայրաքաղաքում ծեծի ենթարկեց, Արցախում դրանք այն խումբն էին, որոնք եկան և 1500 հոգով էլի ծեծի ենթարկեցին մեզ։
«Եվ այս պայմաններոմ չի կարող որևէ մեկը խոսել, որ Հայաստանում Արցախ և Հայաստան տարանջատումը մենք ենք մտցրել։ Իրենք քրեական գործի հրապարակումից վախեցան այն պարզ պատճառով, որ այնտեղ ընդգծված նշվել են ցուցմունքներ, որ Հայաստանի իշխանությունը Արցախի Զինված ուժերից ցանկացել է Հայաստան բերվեն այն մարդիկ, որոնք ունեն արցախյան արմատներ և այդ ցուցմունքները շատ ցավալի կհնչեր․ այլևս ուրիշին մեղադրելու բան չէին ունենա։ Եվ աշխարհում ոչ մի երկրում, հավատացեք, սա անկեղծ եմ ասում՝ չկա եկիր, որտեղ 32 էջ շարադրվի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերագրվող արարքներ, Սահմանադրական կարգին ուղղված տարաբնույթ խախտումներով Սահմանադրության գրեթե բոլոր նորմերի խախտմամբ և պարզվի, որա յդ կարգի մեղադրական եզրակացությունից հետ որևէ դատավոր կարող է գրել հետևյալը՝ քրեական հետապնդում չիրականացնել վերը նշված գործողություն կատարած անձանց նկատմամբ, քանի որ Սահմանադրական դատարանը ոչնչացրել է Սահմանադրական նորմը։ Ես կարծում եմ, որ իրականում որևէ մեկը չի կարող փակել Մարտի 1-ի էջը և մենք առիթ կունենանք չենք զլանա կգնանք նաև նոր ընտորւթյունների, չենք զլանա կբողոքարկենք այս որոշումները, մենք կունենաք Եվրոպական դատարաններում վճիռներ տասնյակների և հարյուրների ահսնող այս գործով, որովհետև դատարանը ստիպված է արձանագրել, որ իրավական պաշտպանության միջոց ՀՀ տուժողները չեն ունեցել