Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը ունեն ապագա, ի հեճուկս նրանց, ովքեր ուզում են Հայաստանն ու Արցախը մոխրացած տեսնել. Վահագն Ալեքսանյան

«Հաշվի առնելով, որ ակնհայտ  քաղաքական հրահանգ է իջեցվել տարբեր մեդիատիրույթներում տիրաժավորել ու շահարկման առիթ դարձնել, թե ինչու էինք մենք ծափահարում վարչապետի այն հայտարարությանը, թե ՀՀ-ն ունի ապագա, Արցախի Հանրապետությունն ունի ապագա, հարկ եմ համարում նշել, որ ծափահարում էի անձամբ ես, որովհետև հավատում եմ, որ ՀՀ-ն ունի ապագա, որ Արցախի Հանրապետությունն ունի ապագա»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա նշեց, որ ՀՀ-ն ու ԱՀ-ն ունեն ապագա՝ ի հեճուկս բոլոր նրանց, որոնք ցանկանում են Հայաստանի ու Արցախի հանրապետությունները տեսնել մոխրացած ու այդ մոխիրների վրա կառուցել իրենց հերթական դղյակները, քշել հերթական ամենանոր ջիպերը։ 

Ի հավելումն Վահագն Ալեքսանյանն ասաց, որ հավատում է, որ ՀՀ-ն ունի ապագա և այդ ապագան ՀՀ-ն ունենալու է անկախ նրանից, թե որ իշխանությունը կլինի Հայաստանում։