Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնարավոր է՝ որոշ անձանց տվյալները պաշտաճ ձևակերպված չլինեն․ Մեսրոպ Առաքելյանի պատասխանը՝ պատերազմի մասնակցի բաց նամակին

Հնարավոր է՝ որոշ անձանց տվյալները պաշտաճ ձևակերպված չլինեն․ Մեսրոպ Առաքելյանի պատասխանը՝ պատերազմի մասնակցի բաց նամակին
Հայաստան
17:24, 14 апрель 2021
Պատգամավոր Սոս Ավետիսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին տեղեկացրեց, որ ապրիլի 3-ին «Հետք» պարբերականում Սիմոն Հովհաննիսյան անունով պատերազմի մասնակիցը բաց նամակ է գրել՝ ներկայացնելով այն դժվարությունները, որոնցով ինքն անցնում է՝ որպես վիրավոր պետպատվերի շրջանակում օգնություն ստանալու համար։ Վերջապես ինչպե՞ս կարող ենք կարգավորել, որ մեր հայրենակիցները ստիպված չլինեն բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկնել։
 
Հարցին պատասխանեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Նա նշեց, որ դեպքի մանրամասներին ծանոթ է, իսկ առհասարակ խնդիրներ առաջանում են, քանի որ գրանցումների հետ կապված հարցեր են լինում։ Նախարարը հայտնեց, որ 6000 վիրավորում ստացած անձ արդեն ստացել է օգնություն։ 

«Հնարավոր է, որ որոշ անձանց տվյալները պատշաճ ձեւակերպված չլինեն։ Այդ մասով մեր նախարարությունը եւ Պն-ն անում են առավելագույնը, որ քաղաքացիները ավելորդ քաշքշուկների մեջ չլինեն, բայց կարող ենք փաստել, որ բոլոր տվյալների հիմքում դրված են էլեկտրոնային դիմումները եւ ավելորդ փաստաթղթերի անհրաժեշտությունը գրեթե բացակայում է», - ասաց նախարարը։