Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օնիկ Գասպարյանը հանդիպում է խնդրել Սերժ Սարգսյանից, ինչը ես նրան չէի թույլատրել․ Նիկոլ Փաշինյանի պատասխանը Էդմոն Մարուքյանի հարցին

ԱԺ-Կառավարութուն հարցուպատասխանի ընթացքում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ասաց, որ նոյեմբերի 10-ի գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանը եղել է ՊՆ բունկերում՝ Օնիկ Գասպարյանին հանձնարարել է հանդիպել տարբեր քաղաքական ուժերի ղեկավարներին եւ խոսել այդ մարդկանց հետ։ Մարուքյանը ասաց, որ հենց այդ հանձնարարության շրջանակում ինքը հանդիպել է Օնիկ Գասպարյանին եւ Փաշինյանին ասաց․ «Հիմա Դուք ասում եք՝ գործարքի մեջ է Օնիկ Գասպարյանը»։

Նիկոլ Փաշինյանը ասաց, որ գիտի, թե ում հետ է թույլ տվել Օնիկ Գասպարյանին հանդիպել եւ ում հետ ոչ եւ հավելեց․ «Անկախ նրանից, թե ինչքան կտեւի գաղտազերծումը՝ ես կհանձնարարեմ, որ Դուք որպես ԱԺ պատգամավոր այդ երկու պարբերություններին ծանոթ լինեք»։