Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վիրավորական է, երբ գեներալ գնդապետի ուսադիր կրողը կարող է խոսել կեղծիքների հնարավոր լինելու մասին». Անդրանիկ Քոչարյանը՝ Օնիկ Գասպարյանին

«Վիրավորական է, երբ գեներալ գնդապետի ուսադիր կրողը կարող է խոսել կեղծիքների հնարավոր լինելու մասին». Անդրանիկ Քոչարյանը՝ Օնիկ Գասպարյանին
Հայաստան
17:56, 14 апрель 2021
«Մարդը, որն ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից… Միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից այսպես են արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ հնչեցրած ելույթին: Այս առնչությամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում արձագանքեց. «Մենք պետք է շարժվենք ապագայի տրամաբանությամբ, Ռոբերտ Քոչարյանը դա չի հասկանա եւ ոչ էլ իր գրասենյակը»: ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը նույնպես արձագանքել էր Փաշինյանի ելույթին եւ ասել, որ ստում է: Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Դուք երեւի ուշադիր չեք, վարչապետն ասաց, որ այն, ինչ ինքն ասում է՝ ապացուցելի ինֆորմացիա է: Ինձ համար վիրավորական է, երբ գեներալ գնդապետի ուսադիր կրողը կարող է խոսել կեղծիքների հնարավոր լինելու մասին»: Նա ասաց, որ եթե ստեղծվի այն մարմինը, որը իրավասու կլինի այդ ձայնագրություններին, ամբողջ տեղեկատվությանը տնօրինի, պարզ կլինի: Մեր դիտարկմանը՝ վարչապետը հակասում է իրեն, «Ազատության» եթերում հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Օնիկ Գասպարյանը իրեն զեկուցել է այդ մասին, հիմա տրամագծորեն հակառակ բանն է ասում, ո՞ր ասածին հավատանք՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, թե դուք հետեւեք այսօրվա ասածներին՝ վերջինին: