Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գրիգոր Մինասյանը ՀԿԱԾ աշխատակիցներին է ներկայացրել ծառայության նոր մոդելը

Գրիգոր Մինասյանը ՀԿԱԾ աշխատակիցներին է ներկայացրել ծառայության նոր մոդելը
Հայաստան
10:24, 05 октябрь 2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ աշխատակիցներին ներկայացնելու ծառայության նոր մոդելը, որը միտված է բարձրացնել աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը:
Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից՝ Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ նոր համակարգի կիրառումը դեռևս կրում է փորձնական բնույթ և ենթակա է հետագա բարելավումների ու շտկումների, որոնք պետք է կատարվեն հատկապես աշխատակիցների ակտիվ մասնակցությամբ՝ վերջիններիս ներկայացրած առաջարկների հիման վրա:  
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար Սերգեյ Մեղրյանը բարձր է գնահատել նման հանդիպումն ու նշել, որ ծառայությունում առկա խնդիրները հնարավոր է լուծել միայն միասնական աշխատանքի արդյունքում:

Նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը հավելել է, որ  վերջին  ամիսների ընթացքում ծառայության բարեփոխման ուղղությամբ կատարվում են  ակտիվ աշխատանքներ ՝ օրենսդրական փոփոխություններ,  որոնք միտված են բարձրացնել ոչ միայն հարկադիր կատարողների աշխատանքի արդյունավետությունը, այլև՝  նպաստել՝ հարկադիր կատարող-քաղաքացի անմիջական շփումների հաստատմանն ու ծառայությունների որակի բարձրացմանը: