Քաղաքացիակենտրոն
լրատվություն

7 բալանոց երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք․ զգացվել է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզերում

7 բալանոց երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք․ զգացվել է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզերում
Հայաստան
18:12, 05 октябрь 2022
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.31 և արևելյան երկայնության 45.19⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի Մարզում 4 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում 2-3 բալ   ուժգնությամբ։