Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում ավելի քան 200․000 քաղաքացիներ վարակվել են կորոնավիրուսով, 3770-ից ավելի մահեր են գրանցվել․ Փաշինյան

Հայաստանում ավելի քան 200․000 քաղաքացիներ վարակվել են կորոնավիրուսով, 3770-ից ավելի մահեր են գրանցվել․ Փաշինյան
Հայաստան
11:12, 14 апрель 2021
 
Այսօր՝ ապրիլի 14-ին Աժ հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2020թ․ բյուջեի կատարման վերաբերյալ որոշ ծախսեր։

Վարչապետն իր խոսքն սկսեց եզդիական նոր տարին շնորհավորելով կարևորելով Հայաստանում ապրող եզդիների ջանքերը երկրի  կայացման ու զարգացման գործում։

«2019թ․ աննախադեպ հաջող տարի էր գրանցվել մեր երկրում, 7,6 տոկոս տնտեսական աճ ունեցանք։ Այդ աճը շարունակվեց 2020թ․ հունվար-փետրվարին, սակայն մարտից մուտք գործեց կորոնավիրուսը և ՀՀ-ում սկսվեց ճգնաժամային իրավիճակ»,-հիշատակեց Փաշինյանն ու հավելեց, որ կառավարությունը 2020թ․ իրականացրել է ճգնաժամային կառավարում, որի առաջին փուլը կապված էր կորոնավիրուսի հետ․ «Այսօրվա դրությամբ Հայաստանում ավելի քան 200․000 քաղաքացիներ վարակվել են կորոնավիրուսով։ Համավարակի հետևանքով  7,6 տոկոսով տնտեսական անկում ենք ունեցել։ Ունեցել ենք 3770-ից ավելի մահեր կորոնավիրուսից և միաժամանակ իրականացրել ենք 25 հակաճգնաժամային միջոցառում, որի շրջանակում աջակցություն է ստացել շուրջ 1,1մլն ֆիզիկական անձ, 83,000 իրավաբանական անձ։ Շահառուներին հասանելի է՝ եղել 239մլրդ դրամ, որից պետբյուջեից ծախսը 55 մլրդ դրամ, փոխառու միջոցները 20 մլրդ դրամ, մնացածը իրականացվել է բանկային համակարգի միջոցով»։