Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ գերիներին ազատ արձակման պահանջով բողոքի ակցիա ՄԱԿ-ի ու ՌԴ դեսպանատան դիմաց՝ ՈՒՂԻՂ

Հայ գերիներին ազատ արձակման պահանջով բողոքի ակցիա ՄԱԿ-ի ու ՌԴ դեսպանատան դիմաց՝ ՈՒՂԻՂ
Հայաստան
13:09, 15 апрель 2021
 
Հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով ակցիա է տեղի ունենում Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։Ակցիայի մասնակիցները նշեցին, որ Հայաստանը չպետք է անմասն մնա բողոքի ակցիաներից և իրենք պահանջելու են հայ ռազմագերիների ու քաղաքացիական գերիների անհապաղ վերադարձ։ 

Իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցը բողոքի ակցիայի մասին ասաց, որ կան հարցեր ու մասշտաբներ, երբ իշխանությունը միայն իրապես չի կարող անել քայլեր եւ սա այդ թվում քաղաքացիների անելիքն է։ 

«Ես պիտի հավաստիացնեմ, որ քաղհասարակությունը շատ մեծ աշխատանք է իրականացնում, որին շատ են անվանարկում։ Գերիների հարազատներին ուզում եմ ասել, որ իրենք մենակ չեն եւ դա մեզանից յուրքանչյուրի եւ’ անվտանգության եւ՛ արժանապատվության խնդիրն է», - ասաց նա։

Իրավապաշտպանի խոսքով՝ մենք ակնկալում ենք, որ բացի հայտարարություններից միջազգային կառույցները կսկսեն հստակ գործուն քայլեր ձեռնարկել։ 

«Գերիներին վերադարձնելու ուղղությամբ անհրաժեշտ ազդեցություն չունենալը բերեց նրան, որ Բաքվում նման այգի են բացել ու ցուցադրություններ են անում, ինչքան չպատժվի Ադրբեջանը՝ այնքան ինքը չափը կորցնելու է», - նշեց Կարապետյանցը։