Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախատեսվում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգում նաև 2026 թ. հետո․ Սուրեն Պապիկյան

Նախատեսվում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգում նաև 2026 թ. հետո․ Սուրեն Պապիկյան
Հայաստան
14:35, 15 апрель 2021
Ազգային ժողովում անդրադառնալով համայնքների միավորման գործընթացներին եւ ներկայացնելով իրականացված սուբվենցիոն ծրագրերը՝  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը  ասաց․ «Ես չեմ կարող, այս հարթակն օգտագործելով, չնշել միավորված համայնքերի արդյունավետության մասին: Դրա մասին կարող եք տեղեկանալ յուրաքանչյուրդ, ովքեր լինում են Հայաստանի տարբեր մարզերի համայնքներում: Այդ համայնքները ձեռք են բերում կարողություններ, որոնք չունեն հարակից՝ չմիավորված համայնքները»: 

Պապիկյանի խոսքով՝ միավորման արդյունքում ավելանում է համայնքների տնտեսական պոտենցիալը, համայնքային բյուջեն, և այդ կարողությունները ծառայում են ի նպաստ համայնքի զարգացման։

Խոսելով ՀԱԷԿ-ի մասին՝ Պապիկյանն ասաց, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանում շինարարությունն ու վերազինումը շարունակվելու են: 

«2020 թ. վերջնականացվել, և 2021 թ. հաստատվել է «Էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը» մինչև 2040 թ.: Այս ծրագրով նախատեսվում է նաև 2026 թ. հետո ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգում: ՀԱԷԿ-ում շինարարությունը շարունակվելու է, վերազինումը շարունակվելու է»,- ասաց Պապիկյանը: