Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաերթի ենթարկված 6 զինծառայողներից 1-ի վիճակը ծանր է, 2 սերժանտները մահացել են. ՊՆ

Վրաերթի ենթարկված 6 զինծառայողներից 1-ի վիճակը ծանր է, 2 սերժանտները մահացել են. ՊՆ
Հայաստան
14:57, 15 апрель 2021
ՀՀ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել գիշերը տեղի ունեցած վրաերթի դեպքից, որի ժամանակ մահացել էր 2 զինծառայող, վնասվածքներ էին ստացել 4-ը: Նշվում է, որ զինծառայողներից մեկի վիճակը ծանր է, մյուսները բուժօգնություն են ստացել ու վերադարձել ծառայության վայր: ՊՆ հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Ապրիլի 15-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակայքում երթ իրականացնելիս վրաերթի են ենթարկվել N զորամասի զինծառայողներ:

Վրաերթի հետևանքով տեղում մահացել են պայմանագրային զինծառայողներ, ավագ սերժանտ Արամ Վահանի Բադալյանը (ծնվ. 1988թ., ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ) և կրտսեր սերժանտ Լևոն Սամվելի Մկրտումյանը (ծնվ. 1992թ., ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ):
Կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Արամ Բադալյանի և Լևոն Մկրտումյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Վրաերթի ենթարկված մեկ զինծառայող ստացիոնար բուժման է ընդունվել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Մյուս զինծառայողները ՊՆ ԿԿԶՀ-ում բժշկական զննություն անցնելուց հետո վերադարձել են ծառայության վայր: