Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր ԵՄ-ից Հայաստան կժամանի տեխնիկական խումբ. կքննարկվեն Եվրամիության փաստահավաք առաքելության տեղակայման հարցերը. ԱԳ փոխնախարար

Այսօր ԵՄ-ից Հայաստան կժամանի տեխնիկական խումբ. կքննարկվեն Եվրամիության փաստահավաք առաքելության տեղակայման հարցերը. ԱԳ փոխնախարար
Հայաստան
13:32, 13 октябрь 2022
Այսօր ԵՄ-ից Հայաստան կժամանի տեխնիկական խումբ, և կքննարկվեն այն հարցերը, համաձայն որոնց՝ պետք է տեղակայվի Եվրամիության փաստահավաք առաքելությունը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։  

Հարցին՝ առաջարկ եղավ նաև ՀԱՊԿ դիտորդական խումբ ուղարկել Հայաստան, ո՞ւմ է նախապատվությունը տրվելու՝ ԵՄ դիտորդների՞ն, թե՞ ՀԱՊԿ-ի դիտորդներին, փոխնախարարն արձագանքեց. «Մենք բաց ենք բոլոր այն առաջարկների համար, որոնց շնորհիվ կամրապնդվի մեր անվտանգությունը, որի շնորհիվ կապահովվի միջազգային հանրության դիտարկումը, որպեսզի խուսափենք այն իրավիճակից, որն ունեցանք սեպտեմբերին և մինչ դա»։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու ԵԽ ղեկավարների բանակցությունների արդյունքում որոշում կայացվեց Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն։ ԵՄ քաղաքացիական առաքելությունը տեղակայվելու է Հայաստան-Ադրբեջան սահմանին 2 ամիս ժամկետով։