Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ականներ տեղադրվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, երկուստեք շփման գծում, այլ ոչ թե բնակավայրերում. Մարուքյանը հակադարձել է Ալիևին

Ականներ տեղադրվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, երկուստեք շփման գծում, այլ ոչ թե բնակավայրերում. Մարուքյանը հակադարձել է Ալիևին
Հայաստան
14:35, 13 октябрь 2022
Իլհամ Ալիևը հասկանում է, որ շատ բարդ կլինի ադրբեջանցիներին բնակեցնել Արցախում գրավված հայկական գյուղերում և տներում: Այդ մասին ասված է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքի էջում:
 
«Ահա դա է պատճառը, որ նա, որպեսզի միջազգային հանրությանը բացատրի, թե ինչու չի բնակեցնում իր պնդմամբ՝ իրենց բնակավայրերը, խոսում է իբր տեղադրված մեկ միլիոն ականների մասին և պնդում, որ դրանք մաքրելու համար դեռ 30 տարի է պետք և 25 մլրդ դոլար:
 
Իրականում ականներ տեղադրվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, երկուստեք շփման գծում, այլ ոչ թե բնակավայրերում»,- նշված է գրառման մեջ: